ԱՄՆ նախկին պետաքրտուղար Հիլարի Քլինթոնը 300 հազար դոլար է ստացել այս տարվա մարտին Կալիֆոռնիա նահանգի համալսարանում դասախոսություն կարդալու համար: Այս մասին հաղորդում է The New York Post-ը:
Քլինթոնի հրապարակային ելույթներով զբաղվող Harry Walker կազմակերպության ներկայացուցչի խոսքով` միջոցառման կազմակերպիչներին մի շարք պահանջներ են ներկայացվել: Մասնավորապես խնդրել են, որպեսզի Քլինթոնի համար որպես աղանդեր պատրաստվեն «դիետիկ կոճապղպեղ» գազավորված ըմպելիք, թարմ բանջարեղեն, հումուս և մրգեր»: Բեմին դրված աթոռներին պետք է լինեին «երկու երկար ուղղանկյուն բարձիկներ»: Եվս մի քանի բարձիկ է նախապատրաստվել, եթե նախկին պետքարտուղարի մեջքը ցավեր: Բեմի վրա պետք է լինեին նաև սենյակային ջերմաստիճանով ջրի շշեր` ինչպես գազավորված, այնպես էլ առանց դրա:
Քլինթոնը համաձայնել է ընդամենը երկու խմբային լուսանկարի, սակայն շատ արագ, քանի որ ԱՄՆ նախկին առաջին տիկինը չի սիրում սպասել:
Միջոցառման վայր նա հասել է մասնավոր ինքնաթիռով:








































