Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարծիքով՝ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ներկա պահի ուժեղագույն ակումբն «Անժի»-ն է:
«Իմ կարծիքով՝ ներկա պահին Ռուսաստանի ուժեղագույն ակումբն «Անժի»-ն է: Նրանք դա արդյունքով են ցույց տալիս: Շատ ուժեղ ֆուտբոլիստներ ունեն նաև «Սպարտակ»-ը, «Զենիթ»-ը, «Լոկոմոտիվ»-ն ու «Կուբան»-ը: Բոլոր թիմերին չեմ կարող թվարկել»,- ասել է Մխիթարյանը:









































