«Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերարդը դժգոհել է ակումբի ղեկավարության վարած տրանսֆերային քաղաքականությունից: Թիմի ղեկավարները շեշտադրում են կատարում երիտասարադ խաղացողների վրա:
«Ես չեմ ընդունում նման տրանսֆերային քաղաքականությունը: Ես բազմաթիվ տեղափոխությունների եմ ականատես եղել, երբ խաղացաղներն իրենց ակումբային գրանցումը փոխել են 28, 29 տարեկանում և ֆանտաստիկ աշխատանք են կատարել:
Ընդունում եմ, որ երիտասարդ, վառ անհատականությունները կարող են մեծ օգուտ տալ թիմին, բայց դեմ եմ, որ թիմ հրավիրվեն միայն երիտասարդները: Վառ օրնակ է Լեմպարդը: Եթե «Չելսի»-ն հրաժարվի նրա ծառայություններից, նա կարող է ևս մի քանի տարի բարձրակարգ խաղ ցուցադրել այլ ակումբում»,- հայտարարեց Ջերարդը:
Նշենք, որ Բրենդան Ռոջեսի սաները Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում առայժմ 8-րդն են:






































