Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի կիսապաշտպան Ակսել Վիտցելը, ով այսօր նշում է իր 24-ամյակը, կարող է այլ ակումբ տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Բրիտանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: «Զենիթ»-ը, սակայն, չի վաճառի Վիտցելի իրավունքները 40 մլն եվրոյից պակաս, քանի որ ռուսաստանյան ակումբն այդքան է վճարել պորտուգալական «Բենֆիկա»-ին ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Ընթացիկ մրցաշրջանում Վիտցելը «Զենիթ»-ի կազմում 9 հանդիպում է անցկացրել և 2 գոլ հեղինակել:







































