Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Միկել Արտետան և թիմի հարձակվող Յայա Սանոգոն վնասվածք են ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղի ժամանակ, հաղորդում է BBC-ն:
Իսպանացի կիսապաշտպանը, ով փոխարինվեց հանդիպման 67-րդ րոպեին, մկանային, իսկ ֆրանսիացի հարձակվողը` ծնկատակի ջլի խնդիր ունի:









































