The Independent –ի տեղեկացմամբ`Լոնդոնի «Արսենալ»-ը պատրաստ է առաջարկ կատարել «Մարսել»-ին թիմի հարձակվող Լոիկ Ռեմիի տրանսֆերի ձեռքբերման վերաբերյալ:
Ավելի վաղ հայտարարվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են ՔՓՌ-ն, «Նյուքասլ»-ը, «Ւնտեր»-ը և «Շալկե»-ն: Տրանսֆերային գործարքի արժեքը գնահատվում է 10 մլն ֆունտ: Ընդ որում` «Քուինզ Փարք Ռեյնջերս»-ը պատրաստ է ֆուտբոլիստին տարեկան 4 մլն ֆունտ աշխատավարձ առաջարկել:







































