Ինչպես տեղեկացնում է Երևանի «Բանանց»-ի պաշտոնական կայքը, ակումբի ղեկավարությունն ու թիմի կիսապաշտպան Արտակ Դաշյանը համաձայնության են եկել կողմերի միջև կնքված պայմանագրի լուծման կապակցությամբ:
Դաշյանն ստացել է ազատ գործակալի կարգավիճակ ու կարող է հանդես գալ այլ ակումբում:
Բարձրագույն խմբի առաջնության առաջին հատվածում Արտակ Դաշյանը «Բանանց»-ի կազմում անցկացրել է 26 հանդիպում և դարձել է յոթ գոլի հեղինակ:
Լուսանկարը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի








































