Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կակայի գործակալ Դիոգո Կոչոն հայտարարել է, որ իր հաճախորդը բանակցություններ չի վարում այլ ակումբների հետ և ցանկանում է իր կարիերան շարունակել Մադրիդում:
«Ներկայումս Կական բանակցություններ չի վարում այլ ակումբների հետ, նա ցանկանում է շարունակել հանդես գալ Մադրիդում»,- Կոչոյին մեջբերում է Советский спорт հանդեսը:
Ընթացիկ մրցաշրջանում Կական «Ռեալ»-ի կազմում մասնակցել է ընդամենը 11 հանդիպումների և դարձել է 2 գոլի հեղինակ: Բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 մլն եվրո:





































