Ինչպես տեղեկացնում է Երևանի «Փյունիկ»-ի պաշտոնական կայքը, հունվարի 11-ին ակումբն ստուգողական հանդիպում է անցկացրել «Փյունիկ»-ի երկրորդ թիմի հետ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
Խաղն ավարտվել է առաջին թիմի հաղթանակով՝ 2:1:
Գոլերի հեղինակ են դարձել Արման Հովհաննիսյանն ու Վարդան Բակալյանը, իսկ «Փյունիկ-2»-ից աչքի է ընկել Կարեն Եսայանը:
Լուսանկարը՝ «Փյունիկ»-ի պաշտոնական կայքի:








































