Ստամբուլի «Մարմարայ» երկաթուղային նախագծի արդիականացմամբ զբաղվող աշխատողները քաղաքի Պենդիք շրջանում նեոլիթյան դարաշրջանի ավերակներ են հայտնաբերել, որոնք մոտավորապես 8500 տարվա վաղեմություն ունեն: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը:
Հայտնաբերվել են հնագույն կացարաններ, գերեզմաններ, գդալներ, կացիններ, ասեղներ: Հայտնագործությունն արվել է «Մարմարայի» Ղեբզե-Հայդարփաշա հատվածի շինարարության ժամանակ:
Ստամբուլի Հնագիտության թանգարանը ներկայում այնտեղ աշխատանքներ է իրականացնում՝ փորձելով տեղեկություններ քաղել շրջանի հնագույն բնակիչների կենսակերպի մասին, որոնք, ինչպես արդեն պարզվել է, տների հիմքերում խեցիներ են դրել՝ ջրաթափանցելիության նպատակով:










































