ԱՄՆ-ը և Եվրոպան չեն կարողանա ծնկի բերել Իրանին: IRNA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ դասավանդող աստվածաբանների առջև ելույթ ունենալով իրանական խոշորագույն շիա կենտրոնում՝ Կում քաղաքում:
«ԱՄՆ-ին և եվրոպական երկրներին, որոնք նեոգաղութային արտաքին քաղաքականություն են իրականացնում, չի հաջողվի ծնկի բերել Իրանին»,- ասել է Ալի Խամենեին:
Այս հայտարարությունն արվել է Իրանի և «վեցյակի»՝ Վիեննայում ավարտված բանակցությունների արդյունքներով, որոնց ընթացքում այդպես էլ չի հաջողվել համաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի հարցում:









































