Չենինգ Տատումը պատրաստվում է իրեն փորձել որպես ռեժիսոր և վեպ էկրանավորել դեռահասների համար, գրում է spletnik.ru-ն:
Վերջինս կէկրանավորի Մեթյու Կվիկի «Ներիր ինձ, Լեոնարդ Պիկ» գիրքը, որը նախատեսված է դեռահասների համար:
Բացի ռեժիսորությունից՝ Տատումը կարող է ֆիլմում մարմնավորել հերոսներից մեկին:
Քաջատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Չենինգի ռեժիսորական դեբյուտի մասին պաշտոնական որոշում դեռ կայացված չէ, սակայն Տատումի և The Weinstein Company-ի ներկայացուցիչներն արդեն բանակցությունների վերջնական փուլում են:













































