Նոր բարձրորակ պատկերը, որում Յուպիտերի արբանյակ Եվրոպան պատված է սառույցով, ստեղծվել է NASA-ի մասնագետների կողմից՝ հայտնում է RIA Novosti-ն:
Յուպիտերի Լուսնի խճանկարային գունավոր պատկերն ստացվել էր 1990-ականներին՝ «Գալիլեո» տիեզերական սարքի օգնությամբ:
Պատկերը ժամանակակից մեթոդներով վերամշակելուց հետո Եվրոպայի մեծ մասը հնարավոր է տեսնել իրական գույնով:
Լուսնի մակերևույթին գույների փոփոխությունները կապված են աշխարհագրական տարբերությունների հետ: Օրինակ՝ այն հատվածները, որոնք պատկերված են կապույտով կամ սպիտակով, պարունակում են մաքուր ջրային սառույց:
Եվրոպան Յուպիտերի 4 խոշոր արբանյակներից է, որը չափերով փոքր է Լուսնից: Մասնագետները ենթադրում են, որ Եվրոպայի մակերևույթի սառցե շերտի տակ կարող է լինել օվկիանոս, որում հնարավոր է կյանք:









































