Այսօր երեկոյան ՀՀԿ գործադիր մարմինը գումարել է այս տարվա առաջին նիստը: Այն վարել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Նիստին մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը և գործադիր մարմնի անդամներ:
ՀՀԿ խոսնակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ գործադիր մարմնի նիստում քննարկվել են հիմնականում փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր:
Շարմազանովի խոսքով քննարկվել են հիմնականում նախապատրաստական և կազմակերպչական հարցեր, սակայն դրանք առավել մանրամասն կքննարկվեն ՀՀԿ շտաբի առաջիկա նիստում:
Նիստում անդրադարձ չի եղել ներքաղաքական զարգացումներին:
Արդեն որոշված է, որ շտաբը ղեկավարելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, իսկ մարզային շտաբի համակարգողները դեռ չեն որոշվել:
«ՀՀԿ-ում երբեք պաշտոնների, շտաբերի պետերի կռիվ չի կարող լինել, Հանրապետականը ՍՊԸ չէ, այլ քաղաքական ուժ, որը համախմբված է իր առաջնորդի և իր գաղափարախոսության շուրջ»,-իր խոսքը եզրափակել է ՀՀԿ խոսնակը:









































