Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում «Գանձասար»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Արարատ»-ին:
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով: Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ Վասիլ Պալագնյուկը:
Հիշեցնենք, որ «Գանձասար»-ի ֆուտբոլիստներն այս խաղում հանդես եկան սև թևկապներով` ի հիշատակ Գրիգոր Համբարձումյանի:
«Գանձասար» – «Արարատ»` 1:0
1:0 Պալագնյուկ (76՛)







































