Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին 6 երեխաների են դաստիարակում, ուստի նրանց տանը մշտապես քաոս է տիրում, գրում է 7days.ru-ն:
«Ես երջանիկ եմ, քանի որ Անջելինան չհոգնող կին է: Նա, ասես, ամենևին էլ չգիտի` ինչ բան է հոգնածությունը: Եվ բոլորին է վարակում իր էներգիայով: Լինում է` պառկում եմ բազմոցին` հոգնած, տանջված, սակայն նայում եմ, թե ինչպես է Էնջին անդադար շարժվում, և մի փոքր անհարմար է լինում: Իսկ ինչու ես որոշեցի հանգստանալ: Վեր եմ կենում և գնում օգնելու»,- ասել է Փիթը:
Բրեդի խոսքով` բացի էներգիայից, անհրաժեշտ է նաև հսկայական կամքի ուժ ունենալ: Միակ անգամը, երբ դերասանը կնոջը իսկապես հոգնած է տեսել, եղել է Վիվյեն և Նոքսա երկվորյակների ծնվելուց հետո:










































