Ֆրանսիական «ՊՍԺ»-ի բրազիլացի ֆուտբոլիստ Նենեն մտադիր է փոխել ակումբային գրանցումը, քանի որ գոհ չէ փարիզյան թիմում ունեցած կարգավիճակից:
Խաղացողի գործակալ Գալվան Կոստան Lacenet-ի հետ զրույցում հայտարարել է, որ իր հաճախորդը ամենայն հավանականությամբ կտեղափոխվի հայրենիք:
«Սանթոս»-ը բարձրացրել է իր առաջարկը, բայց դա դեռ այն չէ, ինչ մենք ուզում ենք, սակայն, չնայած դրան, մենք շատ մոտ ենք համաձայնություն ձեռք բերելուն»,- նշել է Կոստան:








































