Տնտեսական ճգնաժամի ֆոնին Հունաստանի հյուրանոցների վճարները վերջին չորս տարվա ընթացքում նվազագույնին են հասել: Այս մասին հինգշաբթի օրը տեղեկացրել է trivago կայքը:
2013 թ. հունվարին հունական հյուրանոցների երկտեղանի համարների գինը միջինը 72 եվրո է կազմում: Վերջին տարիների ամենաթանկարժեք ամիսը 2009 թ. օգոստոսն է համարվում, երբ համարների միջին արժեքը 132 եվրոյի է հասել:
Գների նվազում է նկատվում նաև ամբողջ ԵՄ տարածքում: Մեծ Բրիտանիայում հյուրանոցների գները նվազել են 7 %-ով և հասել են մինչև 125 եվրոյի, Պորտուգալիայում՝ 6 %-ով՝ մինչև 76 եվրոյի, Իտալիայում՝ 6 %-ով՝ մինչև 104 եվրոյի:








































