Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին պայմանագիր է ստորագրել Dolce & Gabbana ընկերության հետ:
«Մենք ուրախ ենք, որ կարողացանք կապել այնպիսի ֆուտբոլիստի անունը մեր ընկերության հետ, ինչպիսին Լիոնել Մեսսին է: Սակայն, բացի տաղանդից, կյանքում կան նաև շատ այլ բաներ, որոնք ևս անհրաժեշտ են ֆուտբոլիստին»,- ասել է Dolce & Gabbana-ի ներկայացուցիչներից մեկը:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Dolce & Gabbana-ին համագործակցության համար: Ես միշտ գերադասել եմ նրանց ոճը»,- ասել է Լեոն:






































