Շվեդիայի Վերաքննիչ դատարանը հրաժարվել է հետ կանչել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալության միջազգային հրամանագիրը: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտնել են դատարանում:
Ըստ դատարանի՝ հանցագործությունները, որոնց համար մեղադրվում է Ասանժը, չափազանց լուրջ են դրանք անուշադրության մատնելու համար:
Արդեն 2 տարի Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը գտնվող Ասանժի շվեդ փաստաբանները բողոքարկել են Ստոկհոլմի շրջանային դատարանի վճիռը, որն այս տարվա հուլիսին մերժել է չեղարկել նրա ձերբակալության միջազգային հրամանագիրը:
Ասանժը մեղադրվում է 2010 թ. ամռանը Շվեդիայի 2 կին քաղաքացու նկատմամբ սեքսուալ բնույթի մի շարք հանցագործությունների համար: Մեղադրյալը լիովին հերքում է իր մեղքը:









































