Թուրինի «Յուվենթուս»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ակումբը նոր պայմանագրեր է ստորագրել դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի ու Ջորջիո Կիելինիի հետ:
30-ամյա պաշտպանի պայմանագիրը կգործի մինչև 2018թ., իսկ 36-ամյա դարպասապահը «Ծեր սինյորա»-ի մարզական պատիվը կպաշտպանի մինչև 2017թ.:
Հավելենք, որ Բուֆոնը թուրինյան ակումբում հանդես է գալիս 2001, իսկ Կիելինին՝ 2005 թվականից:





































