Չնայած այն հանգամանքին, որ աշխարհի նախկին չեմպիոն Դևիդ Հեյը (26-2, 24 КО) շարունակում է պնդել, թե իրեն հետաքրքրում է միայն գերծանր քաշային կարգում WBC վարկածով չեմպիոն Վիտալի Կլիչկոյի (45-2, 41 КО) հետ մենամարտը, տիտղոսի նախկին հավակնորդ Մանուել Չարը չի դադարում մենամարտ պահանջել Հեյից:
«Ես պատրաստ եմ Հեյի հետ մենամարտին և կարող եմ հանդիպել նրա հետ ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ: Ես կմենամարտեմ նրա հետ՝ իմանալով, որ հաղթանակի շնորհիվ կկարողանամ ևս մեկ անգամ հանդիպել Վիտալի Կլիչկոյի հետ: Հեյն ինձ այնքան էլ չի հետաքրքրում. նա պարզապես խոչընդոտ է իմ ճանապարհին»,- հայտարարել է Չարը: