Ինչպես տեղեկացնում է izvestia.ru-ն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեմ է, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գլխավորի Կրասնոդարի «Կուբան»-ը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Կուբան»-ի ղեկավարությունը թիմի նոր գլխավոր մարզիչի հավակնորդ է համարում մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին:
Հիշեցնենք, որ երեկ կրասնոդարյան ակումբի գլխավոր ներդրող Օլեգ Մկրտչյանը հայտարարեց, որ հեռացվում է Յուրի Կրասնոժանը «Կուբան»-ի գլխավոր մարզիչի պաշտոնից:
Ամեն պարագայում Ռուբեն Հայրապետյանը, ըստ տեղեկության, դեմ է այս մտքին, քանի որ կարծում է, որ ավելի ճիշտ կլինի՝ Մինասյանն զբաղվի միայն Հայաստանի հավաքականը գլխավորելու գործով:
Նշենք նաև, որ Մինասյանը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է 2010 թվականից:









































