Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Նևեն Սուբոտիչը շարքից դուրս է մնացել 6 շաբաթով:
Ֆուտբոլիստը վերջերս էր երկարաձգել «Բորուսիա»-ի հետ իր պայմանագրի ժամկետը: Սուբոտիչը բաց կթողնի մարզումները առաջիկա 6 շաբաթվա ընթացքում` ծնկի վնասվածքի պատճառով:
Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում կայանալիք Դոնեցկի «Շախտյոր»-ի դեմ խաղին Սուբոտիչը պետք է ներկայանա լավագույն մարզավիճակով: Այդ մասին են հայտնել գերմանական լրատվամիջոցները:









































