Այսօր Դոնեցկի «Շախտյոր»-ի 9 ֆուտբոլիստներ բուժզննում անցան: Բուժզննում անցած խաղացողների թվում էին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Տոմաշ Հյուբշմանը, Դարիո Սրնան, Մարկո Դևիչը, Ռազվան Ռացը, Էդուարդոն, Անտոն Կանիբոլոցկին, Վասիլի Կոբինը և Նիկիտա Շևչենկոն:
Հիվանդանոցում մեծ իրարանցում սկսվեց այն բանից հետո, երբ տարածվեց «Շախտյոր»-ի խաղացողների՝ բուժզննում անցնելու լուրը:
Թե՛ բժիշկները, թե՛ հիվանդները մոտենում և խաղացողներից ստորագրություն էին խնդրում, լուսանկարվում էին նրանց հետ:










































