«Մանչեսթեր Յունայթեդ»-ը դարձել է «Քրիսթալ Փելըս» թիմի հարձակվող Ուլֆրիդ Զահայի տրանսֆերը ձեռք բերելու գլխավոր հավակնորդը:
Դա պարզ է դարձել այն բանից հետո, երբ Լոնդոնի «Տոտենհեմ»-ը հրաժարվեց 20-ամյա խաղացողի հետ պայմանագիր կնքելու մտքից՝ չցանկանալով վճարել բարձր տրանսֆերային գին:
«Կարմիր հրեշների» գլխավոր խնդիրն այն է, որ «Քրիսթալ Փելըս»-ը հույս ունի թիմում պահել հարձակվողին մինչև մրցաշրջանի ավարտը: Չի բացառվում, որ «Յունայթեդ»-ը ձեռք բերի խաղացողի տրանսֆերը հիմա 12 մլն ֆունտով, բայց նորից վարձավճարով խաղացողը տեղափոխվի հին ակումբ, հայտնում է The Telegraph-ը:









































