Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում ավարտվեց ևս մեկ դիմակայություն: Մրցում էին «Վալենսիա»-ն ու «Օսասունա»-ն:
Առաջին խաղում «Վալենսիա»-ն կարողացել էր հաղթել արտագնա խաղում 0:2 հաշվով ու պատասխան խաղին մոտեցել էր բավական լուրջ առավելությամբ:
Այս խաղում էլ «չղջիկները» կարողացան արժանիորեն հանդես գալ ու դուրս եկան հաջորդ փուլ՝ հաղթանակ տանելով 2:1 հաշվով: Մյուս փուլում նրանց մրցակիցը կլինի կամ «Ռեալ»-ը, կամ «Սելտա»-ն:
«Վալենսիա» – «Օսասունա»՝ 2:1
Գոլերը՝ Տինո Կոստա, 34՛, Սոլդադո, 90՛ – Խոսեբա Լյորենտե, 36՛
Valencia Vs Osasuna 2-1, Copa del Rey 2013 by futbolsapiens









































