Apophis աստղակերպը, որին անվանում են Երկրի համար ամենալուրջ տիեզերական սպառնալիքը, այսօր կմոտենա մեր մոլորակին: Երկրի և աստղակերպի միջև հեռավորությունը կլինի14.5 մլն կմ: Տիեզերքի մասշտաբով դա այնքան էլ հեռու չէ: Իսկ ահա 2029 թականին, գիտնականների հաշվարկներով, Apophis-ը Երկրին կմոտենա՝ գտնվելով ընդամենը 36 հազար կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Աստղակերպն անվանել են հին եգիպտական կործանարար աստծո անունով, որն ապրել է ստորգետնյա աշխարհում և փորձել ոչնչացնել արևը:
Գոյություն ունեն Երկրի հետ աստղակերպի բախման մի քանի սցենարներ: Ավելի ճշգրիտ հաշվարկների համար, դեպի աստղակերպ ծրագրվել է ուղարկել ավտոմատ հետազոտական կայան, սակայն դեռ աստղակերպին հետևում են աստղադիտակների միջոցով:










































