Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մալագա»-ն սեփական հարկի տակ կարողացավ հաղթանակի հասնել «Էյբար» թիմի նկատմամբ:
Առաջին խաղում կողմերը փոխանակել էին մեկական գոլ, իսկ այս խաղում առաջինը հաշիվը բացեցին հյուրերը: Սակայն Պելեգրինիի սաները կարողացան ճիշտ արձագանքել ու 4 անգամ տխրեցրին մրցակցի դարպասապահին:
Այսպիսով, «Մալագա»-ն դուրս եկավ քառորդ եզրափակիչ ու սպասում է իր մրցակցին:
«Մալագա» – «Էյբար»՝ 4:1
Գոլերը՝ Բուանանոտե, 77՛, 90՛, Սեբա, 77՛, Պորտիլյո, 81՛ – Ապոյո, 11՛
Copa del Rey: Malaga 4-1 Eibar 8.1… by ourmatch









































