Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին փուլում կայացավ մեկ հանդիպում: «Ասթոն Վիլա»-ն հյուրընկալվել էր «Բրեդֆորդ» թիմին, որը ներկայացնում է Անգլիայի 4-րդ դիվիզիոնը (Լիգա 2-րդ):
Խաղը, զարմանալիորեն, անցավ ոչ թե հյուրերի, այլ տանտերերի թելադրանքով, ովքեր կարողացան լուրջ հաջողության հասնել՝ հաղթելով մրցակցին ու եզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացնելով:
«Բրեդֆորդ» – «Ասթոն Վիլա»՝ 3:1
Գոլերը՝ Ուելս, 19՛, Մակերդլ, 77՛, Մաքհյու, 88՛ – Վայման, 83՛






































