Մադրիդի «Ռեալ»-ի ու Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Մարսելոն համոզված է, որ չնայած «Ոսկե գնդակ»-ը ստացել է Մեսսին, Ռոնալդուն մնում է ամենաբարձր կարգի հարձակվող:
«Ռոնալդուն չկարողացավ արժանանալ «Ոսկե գնդակ»-ին, բայց մենք բոլորս գիտենք, որ նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է ու կարող է խաղադաշտում անել բառացիորեն ամեն ինչ: Նա շատ է օգնում «Ռեալ»-ին: Ես համոզված եմ, որ նա կստանա իր մրցանակը»,- ասել է Մարսելոն:








































