Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիան(ՖԻՖԱ) հայտարարել է ակումբներին տրվող փոխհատուցման գումարի չափը: Նշենք, որ յուրաքանչյուր ակումբին թիմի ֆուտբոլիստի՝ Աշխարհի խաղերին մասնակցության ամեն մի օրվա համար փոխհատուցվող գումար է տրամադրվում ՖԻՖԱ-ի կողմից:
Հաղորդման համաձայն՝ ՖԻՖԱ-ն յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար օրական 2850 դոլար է տրամադրելու այդ խաղացողի տրանսֆերային իրավունքների սեփականատեր ակումբին:
2010 թվականի Աշխարհի խաղերին տրամադրվող փոխհատուցման համեմատ՝ 2014 թվականի Աշխարհի առաջնության փոխհատուցման գումարը գրեթե երկու անգամ ավելի շատ է(այն ժամանակ 1600 դոլար էր տրամադրվում):
Վճարումները կսկսվեն Աշխարհի խաղերի առաջին հանդիպման մեկնարկից մեկ շաբաթ առաջվանից: Յուրաքանչյուր թիմ իր ֆուտբոլիստի համար կստանա այնքան փոխհատուցում, որքան խաղացողը մասնակցել է առաջնությանը: Նշյալ ֆուտբոլիստի թիմի՝ 2014 թվականի Աշխարհի խաղերից դուրս մնալուց հետո ՖԻՖԱ-ն այլևս գումար չի տրամադրի:
Նշենք, որ անցած Աշխարհի խաղերին ամենաշատ գումարը «Բարսա»-ն էր ստացել՝ շուրջ 900.000 դոլար:










































