Աֆղանստանի Քանդահար քաղաքի «Արիանա» միջազգային օդանավակայանը ենթարկվել է հրթիռային ռմբակոծության, հաղորդում է Pajhwok գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) ներկայացուցիչները հաստատել են, որ երկու ռեակտիվ արկեր պայթել են թռիչքուղու մոտ, իսկ երկու հրթիռ ընկել է օդանավակայանի տարածքում:
Գնդակոծման պահին թռիչքուղու վրա է եղել Pakistan International Airlines-ին պատկանող ինքնաթիռը, որը պատրաստվում էր իրականացնել PK-199 թռիչքը Քանդահար-Քվեթա երթուղով: Ավիաընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ հրթիռակոծման ժամանակ ինքնաթիռը և դրանում գտնվող 42 ուղևորները չեն տուժել:









































