Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստները բարձր են գնահատում թիմի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի կատարած աշխատանքը: Ֆուտբոլիստները ցանկանում են, որ մասնագետը նոր համաձայնագիր ստորագրի ակումբի հետ, քանի որ գործող պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին.
«Եթե Հայնկեսը լքի «Բավարիա»-ն, շատ ցավալի կլինի ինձ համար: Մեր մարզիչն ինձ վստահում է, մենք հիանալի հարաբերություններ ունենք: Բացի այդ, նա շատ հետևողական է: Մենք գոհ ենք նրա կատարած աշխատանքից»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանական գրանդի նախագահ Ուլի Հյոնեսը հայտարարել էր, որ ձմեռային ընդմիջումից հետո նոր պայմանագիր կառաջարկի Հայնկեսին:










































