Ռուսաստանի Սոչի քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնական մրցախաղը Մագնուս Կարլսենի ու Վիշվանաթան Անանդի միջև:
3-րդ տուրում Անանդն առավելության է հասել նորվեգացու նկատմամբ ու հավասարեցրել դիմակայության հաշիվը՝ 1.5:1.5:
Նշենք, որ մրցախաղը (մեկնարկել է նոյեմբերի 8-ին ու ավարտվելու է նույն ամսվա 25-ին) կազմված է 12 պարտիայից: Ոչ-ոքիից հետո կնշանակվի 4 պարտիայից բաղկացած թայ-բրեյք: Մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն եվրո: 60%-ը կհատկացվի հաղթողին, 40%-ը` պարտվողին:
Եթե հաղթողը որոշվի թայ-բրեյքի արդյունքում, հարաբերակցությունը կկազմի 55%:45%:











































