Մյունխենի «Բավարիա»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին գովեստի խոսքեր է հղել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հասցեին, հաղորդում է Goal.com-ը:
«Պեպի շնորհիվ ես շատ եմ առաջադիմել: Կարող եմ հանդես գալ տարբեր եզրերում: Հանդիպման ընթացքում շատ եմ տեղաշարժվում, այդպես գլխացավանքի մեջ գցելով մրցակցի պաշտպաններին:
Զգում եմ, որ մեծ առաջընթաց եմ գրանցել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պեպին, իր հիանալի աշխատանքի համար»,- հայտարարել է Ռիբերին:










































