Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն չի կարծում, որ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմում լավ հեռանկարներ ունի: Այդ մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:
Տեղեկությունների համաձայն` Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է հեռանալ կատալոնական ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Օրերս Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ խաղային պրակտիկայի բացակայությունը ոչ թե պատժամիջոց է Պիկեի համար, այլ զուտ տեխնիկական լուծում:
Հիշեցնենք` Պիկեն դուրս չի եկել խաղադաշտ կատալոնական ակումբի վերջին երեք հանդիպումներում:









































