Շարունակում են տեղեկություններ շրջանառվել, որ Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել իտալացի մասնագետ Կարլո Անչելոտիին:
Նշվում է նաև, որ առաջարկ ստանալու դեպքում Անչելոտին դեմ չի լինի ստորագրել համաձայնագիրը: Մադրիդյան ակումբի պաշտպան Մարսելոն հայտարարել է, որ ինքն ու թիմակիցները ցանկանում են Անչելոտիին տեսնել գլխավոր մարզչի պաշտոնում:
«Ցանկանում ենք, որ Անչելոտին մնա «Ռեալ»-ում: Կարծում եմ՝ դժվար է այս իրավիճակում բացասական պատասխան տալ առաջարկին»,- ժպտալով հավելել է բրազիլացին:









































