Միլանի «Ինտեր»-ն առաջարկով դիմել է «Կատանիա»-ին՝ թիմի կիսապաշտպան Ֆրանչեսկո Լոդիի տրանսֆերային իրավունքները գնելու համար:
Ինչպես հաղորդում է Calciomercato.web-ը, իտալական ակումբը Լոդիի իրավունքները գնելու համար առաջարկել է 1.5-2 միլիոն եվրո՝ ներառյալ երիտասարդական թիմի մի քանի խաղացողների իրավունքները:
Հարկ է նշել, որ տրանսֆերների գործում մասնագիտացված transfermarkt-ը Ֆրանչեսկոյի իրավունքները գնահատում է 5.5 միլիոն եվրո:









































