«Էսպանյոլ»-ի դեմ խաղին 44-ամյա մասնագետը վերադարձել էր կատալոնյան թիմի պահեստայինների նստարան:
Հիշեցնենք, որ Տիտո Վիլանովան վերջերս վիրահատության ենթարկվեց: Խաղից հետո «Բարսա»-ի գլխավոր մարզիչը շնորհակալություն է հայտնել բոլորին իրեն աջակցելու համար:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին ինձ համար այսքան դժվար պահին քաջալերելու համար: Գիտակցում եմ, որ դեռ վերականգնողական կուրս է ինձ սպասվում, որը հեշտ չի լինելու: Բայց և այնպես, չնայած այս ամենին, ես ինձ երջանիկ եմ զգում, որ թիմը, երկրպագուներն ու ֆուտբոլիստներն իմ կողքին են: Սա ինձ ուժ ու պայքարելու միտում է տալիս»,- Football Espana-ն փոխանցում է Վիլանովայի խոսքերը:










































