Նեապոլյան «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին, խոսելով Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրում կայացած «Ռոմա» – «Նապոլի» հանդիպման մասին, անդրադարձել է նաև թիմի հարձակվող Էդինսոն Կավանիին, որը հեթ-տրիկի հեղինակ դարձավ այդ հանդիպմանը:
«Կավանին ուղղակի գերբնական հանդիպում անցկացրեց: «Նապոլի»-ում խաղալու հենց առաջին վայրկյանից նա դարձավ ամենաբարձր կարգ ունեցող հարձակվողներից մեկն ամբողջ աշխարհի մասշտաբով:
Ինչ վերաբերում է «Ռոմա»-ի դեմ խաղին, հարկ եմ համարում նշել, որ «Ռոմա»-ն լրիվ «Յուվենթուս»-ին հավասար ակումբ է, այնպես որ չորս գոլ խփել նրանց դարպասը, հիրավի, մեծ ձեռքբերում է:
Կան մարդիկ, ովքեր ասում են, որ մեզ մոտ ուղղակի ստացվեց. մենք այդ խոսակցություններին ուշադրություն չենք դարձնում»,- ասել է Մացարին:







































