«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Կառլոս Տևեսը ցանկանում է օգնել իր խաղընկեր Մարիո Բալոտելիին: 22-ամյա Բալոտելին ծեծկռտուքի էր բռնվել թիմի գլխավոր մարզչի հետ:
Տևեսը նախորդ մրցաշրջանում որոշ ժամանակով հեռացվել էր «քաղաքայիններ»-ի կազմից: Այժմ արգենտինացին ցանկանում է օգնել Բալոտելիին վերադառնալ նորմալ ռեժիմի:
«Բալոտելիին օգնելու մեծ ցանկություն ունեմ: Ես արդեն խոսել եմ նրա հետ` խաղադաշտում և դրա սահմաններից դուրս: Անցյալում նույն վիճակում էի: Մարիոն չպետք է կրկնի իմ սխալները:
Բալոտելիի և Մանչինիի միջև տեղի ունեցած միջադեպի նման իրավիճակներ ստեղծվում են ցանկացած ակումբում: Սակայն այստեղ` «Մանչեսթեր Սիթի»-ում, մեզ վրա ճնշում են գործադրում լրատվամիջոցները»,- ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Տևեսի խոսքերը:







































