Բաս-կիթառահար և Iron Maide լեգենդար ռոք-խմբի հիմնադիր Սթիվ Հարիսը վաճառում է իր առանձնատունը Էսսեքս դքսությունում: Առանձնատան արժեքը կազմում է 7 մլն դոլար: Այդ շինությունը երկրորդ տեղում է գտնվում այն շինությունների ցուցակում, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ճարտարապետական և պատմական տեսանկյունից: Այն կառուցվել 1422 թ.: Բացի ութ ննջասենյակներից, տանը կա հյուրասենյակ, նկարելու և ձայնագրման ստուդիաներ: Պատերը զարդարված են ոսկե սկավառակներով, որոնք լեգենդար երաժիշտը ստացել է իր 37-ամյա գործունեության ընթացքում: Հարիսի տան վաճառքի մասին որոշումը կայացվել է, քանի որ նա համերգային շրջագայություններով շատ ժամանակ է անցկացնում արտասահմանում:








































