Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Հավատում եմ հայ-թուրքական սահմանների բացման հարցում պարզ մարդկանց դերակատարությանը. թուրք պրոֆեսոր

«Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդի» շրջանակում Հայաստանում է Օզիեյգին համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր, գիտությունների դոկտոր Էրհան Էրկուտը: «Առաջին լրատվականը» թուրք պրոֆեսորին մի քանի հարց ուղղելու հնարավորություն ունեցավ:

-Պարոն Էրկուտ, Դուք Հայաստանում եք՝ մասնակցելու «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդ»-ին, որի ընթացքում երիտասարդ ձեռներեցները պետք է ներկայացնեն իրենց նախնական գաղափարները, որոնց իրականացումը հնարավոր է նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Ի՞նչ նպատակներով և ի՞նչ պրոդուկտներ տեսնելու ակնկալիքով եք եկել Երևան:

– Սա ի սկզբանե սկսվեց որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մի մաս, այնուամենայնիվ, մենք կարող ենք տեսնել, որ շատ տարբեր սիներգիաներ, միավորումներ ձևավորվեցին բիզնես ոլորտներում երկու երկրների միջև, հետևաբար մենք կարծում ենք, որ ձեռներեցների փոխանակման արդյունքում կարող ենք բավական հետաքրքիր արդյունքներ ունենալ: Սա է իմ ակնկալիքը:

-Դուք երեկ հետաքրքիր առաջարկ եք հնչեցրել՝ ասելով, որ կրթաթոշակներ եք պատրաստ տրամադրել հայ ուսանողներին: Կմանրամասնե՞ք՝ ինչ նկատի ունեիք և ի՞նչ եք առաջարկում հայ ուսանողներին Ձեր ղեկավարած համալսարանում:

-Մենք կրթաթոշակներ ենք տրամադրում աշխարհի տարբեր երկրների ուսանողների, մենք պատրաստ ենք լրացուցիչ կրթաթոշակներ տրամադրել մասնավորապես հայ ուսանողներին, որպեսզի կարողանանք ավելի մեծ թվով ուսանողների ներգրավել Հայաստանից: Ի դեպ, խոսքը ոչ միայն ուսանողների մասին է: Ձեռներեցներին կարող ենք տրամադրել կրթաթոշակներ, որպեսզի նրանք գան և աշխատեն մեր ինկուբատորում:

-Նման շփումներն, ըստ Ձեզ, նպաստո՞ւմ են արդյոք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

-Այս ամենը տնտեսության մասին է: Պատկերացրեք, որ այս ողջ տարածաշրջանը, մասնավորապես Մերձավոր Արևելքը, հոգնել է պատերազմելուց, և մենք կարծում ենք, որ ժամանակն է բարելավենք տարածաշրջանի տնտեսական վիճակը և բարեկեցություն ապահովենք մարդկանց համար: Պատկերացրեք մի տնտեսական միություն՝ Եվրոպական միության նման, որտեղ կմիավորվեն Բալկանյան երկրները, Մերձավոր Արևելքի երկրներն ու Կովկասյան երկրները, և անհրաժեշտություն էլ չի լինի, որ մեզ որևէ մեկը՝ ամերիկացիները կամ եվրոպացիները, օգնեն այս գործում, որովհետև հսկայական տնտեսական ներուժ կա մեզ մոտ, և մենք ինքներս կարող ենք դա իրացնել:

-Պարոն Էրկուտ, Դուք խոսում եք տարածաշրջանի խոր տնտեսական ինտեգրման մասին այնպիսի պայմաններում, երբ հայ-թուրքական սահմանները փակ են: Ինչպե՞ս եք այդ դեպքում գնահատում այն փաստը, որ հայ-թուրքական սահմանները դեռ փակ են, և այս ուղղությամբ Թուրքիայի իշխանությունները որևէ նախաձեռնություն չեն իրականացնում:

 -Ես, իհարկե, քաղաքական գործիչ չեմ, և նրանց փոխարեն չեմ կարող խոսել: Բայց ես հավատում եմ պարզ մարդկանց ուժին, մարդիկ սկսում են իրար հասկանալ, երբ սկսում են գիտակցել, որ ունեն ընդհանուր հետաքրքրություններ: Հույս կա, որ մեր ձայները լսելի կդառնան քաղաքական գործիչների համար, և նրանք կսկսեն գործել բոլորի շահերից ելնելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում