Goal.com-ը տեղեկացնում է, որ Լոնդոնի «Չելսի»-ի ղեկավարները համաձայնության են եկել Խարկովի «Մետալիստ»-ի ներկայացուցիչների հետ՝ կիսապաշտպան Թայսոնի տրանսֆերի հարցում:
«Մետալիստ»-ը չէր ցանկանում բաց թողնել առաջատարին, սակայն լոնդոնյան ակումբի առաջարկած պայմանները թիմի ղեկավարները չկարողացան մերժել: Բացի այդ, ակումբը ձեռնտու պայմաններ է առաջարկել ֆուտբոլիստին, որը նույնպես դրական պատասխան է տվել լոնդոնցիներին:
Հավելենք, որ Թայսոնը մինչև «Մետալիստ» տեղափոխությունը հանդես է եկել «Ինտերնասիոնալ»-ում:





































