Կիևում Անկախության Մայդանի քաղաքացիների վրա կրակելը փետրվարին հրահրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Դրանում վստահ է ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը:
«Հսկայական սխալ է ուժի կիրառումը, և դա Պուտինի նախաձեռնությունն էր, այն էլ՝ երկակի: Առաջին անգամ, երբ Պուտինը Վիկտոր Յանուկովիչի հետ պայմանագրեր կնքեց Ուկրաինայի համար փողերի վերաբերյալ: Երբ նա այդ ժամանակ ձեռքում պահել էր առաջին երկու միլիարդը, ասաց` ցանկանում ես ստանալ դրանք, մաքրիր այդ մարդկանց քաղաքից և ցույց տուր քո իշխանությունը»,- ասել է Սորոսը:
Երկրորդ անգամ Պուտինը Յանուկովիչից պահանջել է մարտական փամփուշտներով ցրել ժողովրդին, ովքեր նոր ուժով բողոքի էին դուրս եկել:








































