Գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերն իր կարծիքն է հայտնել ֆուտբոլիստների հոգեբանության վերաբերյալ: Զամերը, մասնավորապես, նշել է, թե ինչ է անհրաժեշտ մեծ հաղթանակների համար:
«Ես ինքս միշտ և ցանկացած իրավիճակում ցանկանում եմ հաղթել: Այդ դիրքորոշման պատճառով սկսում ես տառապել յուրաքանչյուր պարտությունից հետո:
Դու մշտապես պետք է փորձես ինչ-որ փոփոխություններ կատարել, ուղղել սխալները: Ով չի տառապում, նա չի ցանկանում մեծ հաղթանակներ գրանցել: Պետք է ասեմ, որ «Բավարիա»-ում ընդունված է նման մոտեցումը, որը պահպանում են ինչպես Հայնկեսը, այնպես էլ Հյոնեսն ու Ռումենիգեն»,- հայտարարել է Զամերը:








































