«Բարսելոնա»-ն, Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում ջախջախելով «Էսպանյոլ»-ին, կրկնեց 70 տարվա հնությամբ ռեկորդը, հայտնում է Marca-ն:
«Բարսա»-ն գոլ է խփում արդեն 36-րդ խաղն անընդմեջ, իսկ նման բան եղել էր միայն նախորդ դարի 40-ականներին, երբ 1942/43 մրցաշրջանի 9-րդ տուրից մինչև 1943/44 մրցաշրջանի 18-րդ տուրը կատալոնացիները խփել են 106 գոլ:
Վերջին անգամ «Բարսելոնա»-ն Լա լիգայում գոլ չի խփել «Վիլյառեալ»-ի դեմ խաղում՝ 2012 թվականի հունվարի 29-ին:





































