«Ռոմա»-ի նախագահ Ջեյմս Պալոտան կարծում է, որ հռոմեական ակումբն ի զորու է դառնալ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոն:
10-րդ տուրից հետո «Ռոմա»-ն երկրորդն է մրցաշարային աղյուսակում` առաջատար «Յուվենթուս»-ին զիջելով 3 միավորով:
« Ի զորու ենք Ա Սերիայի չեմպիոն դառնալ: Ինչու՞ ոչ: Ուժեղ թիմ ունենք: Չեմ կասկածում մեր ֆուտբոլիստների հնարավորություններին:
Այո, երկրորդն ենք «Յուվենթուս»-ից հետո, բայց կարող ենք շտկել դրությունը: Հավատում եմ «Ռոմա»-ին»,- Պալոտայի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:











































