«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին կարծում է, որ այս տարի ևս «Ոսկե գնդակ»-ը պետք է ստանա Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն:
«Կարծում եմ՝ «Ոսկե գնդակ»-ը նորից պետք է ստանա Քրիշտիանու Ռոնալդուն:Վստահ եմ, որ դժվար կլինի այն մեկ ուրիշին հանձնել:
Ռոնալդուն բարձր մակարդակով է անցկացնում վերջին 2-3 տարիները: Նա Մեսսիից խլել է լավագույն ֆուտբոլիստի կարգավիճակը»,- Ռունիի խոսքերը մեջբերում է ESPN-ը:









































